|
Հարգելի՛ ոստիկաններ, գործընկերներ,
Այս համագործակցությունը հիմնված է փոխվստահության, երկխոսության և փոխօգնության վրա, ինչը երաշխավորում է ավելի ուժեղ, պաշտպանված ու միասնական հասարակություն։ Հարգելի՛ ոստիկաններ, Ձեր աշխատանքը դժվարին է, պահանջում է ոչ միայն մասնագիտական բարձր պատրաստվածություն, այլև անձնական խիզախություն, պատասխանատվություն և անսահման նվիրվածություն մեր պետության ու ժողովրդի հանդեպ։ Հարգելի՛ ոստիկաններ, Ձեր հանձնառությունն ու անձնվիրությունը մեծապես նպաստում են հասարակական կարգի ամրապնդմանը, քաղաքացիների վստահության աճին և մե ... Կարդալ շարունակությունը » |
|
Հիմնադրամի գործադիր տնօրեն Մ.Ավետիսյանը իր ելույթում կարեւորեց ոստիկանության ծառայողների շարունակական կրթության անհրաժեշտությունը նաեւ շեշտադրեց խոշտանգումների արգելքի կարեւորությունը ոստիկանության ռազմավարական բարեփոխումների համատեքստում։ Կարևորելով ոստիկանություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ համագործակցությունը, անվտանգության ապահովման, հանցավորության կանխարգելման և բացահայտման գործում ոստիկանության դերը՝ ՆԳ նախարարության, Պարեկային ծառայության, ՀՈԳՎ և ՔՈԳՎ Երևան քաղաքի և մ ... Կարդալ շարունակությունը » |
|
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ պաշտոնական լրահոսից , որոշվել է 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
Մասնակցում էին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ՀՈԳՎ պետի պարտականությունները կատարողը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի պարտականությունները կատարողը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության վեց աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ո ... Կարդալ շարունակությունը » |
|
Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ պաշտոնական կայքից՝ 2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 6 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 45 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 40 նյութ: Քննարկման արդյունքներով՝ ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Մասնավորապես, 3 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 3 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», իսկ 37 ծառայող ազատվել է ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից: Բացի այդ, 1 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննությունը դադարեցվել է, իսկ 1 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննությ ... Կարդալ շարունակությունը » |
|
Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
|
|
Համայնքային ոստիկանների կարողությունների զարգացման շարունակական վերապատրաստումները ՆԳ նախարարության առաջնահերթություններից են: Ուշադրության կենտրոնում է թե՛ ծառայողների, թե՛ վերապատրաստող անձնակազմի մասնագիտական գիտելիքների և կարողությունների կատարելագործումը։ ՆԳՆ կրթահամալիրի 16 դասընթացավար դեկտեմբերի 6-ին հաջողությամբ ավարտել են «Համայնքային ոստիկանություն» թեմայով վերապատրաստման երկշաբաթյա դասընթացը, որն իրականացվել է ԵԱՀԿ կողմից «Ժողովրդավարական ոստիկանական ծառայության սկզբունքների ամրապնդում` ոստիկանություն-հասարակություն ընդլայնված գործընկերության միջոցով» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսավորմամբ։ ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Հրանտ Թորոսյանը և ՆԳՆ կրթահամալիրի պետ Ման ... Կարդալ շարունակությունը » |
|
Ներքին գործերի նախարարության և հասարակության միջև կապն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 29-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության շուրջ 5 տասնյակ ներկայացուցչի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանը, Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։ Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է նմանատիպ հանդիպումների մասնակցային և ներառական լինելու կարևորությունը, բարեփոխումների ընթացքի առնչությամբ հասարակական կազմակերպությունների հետ շփումներն ու կառուցողական երկխոսությունը։ «Ինստիտուցիոնալ լուծումները ավելի երկարաժամկետ պլանում արդյունքներ տվող լուծումներ են, բայց դրանք անհրաժեշտ և կենսական են: Մեր տրամաբանությունն այն է, որ, այո՛, ընդունելով, որ կարճաժամկետ լուծումները դրանք սիտուացիոնալ լուծումներ են, բայց և ... Կարդալ շարունակությունը » |
|
Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, իրավաբանական վարչության պետը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 7 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «Ոստիկանությունից ազատում&raq ... Կարդալ շարունակությունը » |
|
|
|
Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հաստատվել է ՆԳ Նախարարին կից հասարակական խորհրդի կազմը։ Կարևորելով հասարակական կարծիքը, քաղաքացիական հասարակության ներգրավումը ՆԳՆ ոլորտային կառավարման գործընթացներում՝ Ներքին գործերի նախարարի 2024 թ. օգոստոսի 29-ի թիվ 60-Լ հրամանով հաստատվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը։ Խորհրդի կազմում ընդգրկվել են ոստիկանության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության, փրկարար ծառայության ոլորտներին առնչվող հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև շահագրգիռ այլ անձինք, որոնց գործունեությունն առավել համահունչ է նախարարության նպատակներին և գործառույթներին։ Հասարակական խորհրդի գործունեությունը միտված է ՆԳ նախարարության ... Կարդալ շարունակությունը » |




